Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց Արենի համայնքի Ելփին բնակավայրում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմների հերոս Արա Զաքարյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը։
Արա Զաքարյանը, ինչպես և իր բոլոր զինակից ընկերները, կռվում էին քաջ գիտակցելով՝ ում հետ և ինչի համար, ուստի այս պատերազմում չկար չգիտակցված մահ։
Շնորհիվ այն բանի, որ նրանք չմատնվեցին խուճապի՝ ականատես լինելով պատերազմի սարսափներին, այլ մինչև վերջ հերոսաբար կանգնեցին թշնամու առջև, մենք այսօր ունենք խաղաղություն։
Սակայն մեր աշխատանքը դեռ չի ավարտվել։ Նրանց սխրանքին արժանի լինելու համար մենք պարտավոր ենք այնպես ամրապնդել մեզ փոխանցված խաղաղությունը և մեր հայրենիքը, որ այլևս երբեք ո՛չ մենք, ո՛չ մեր երեխաները, ո՛չ թոռները ստիպված չլինենք արթնանալ պատերազմի ահասարսուռ ձայներից։
Կարդացեք նաև
Հավերժ փառք մեր հերոսներին,
Խաղաղություն Հայաստանին և հայ զինվորին
Վայոց ձորի մարզպետարան