Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անորակ աշխատանքների դիմաց անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 149.160.000 դրամ, որից 16. 960.000 հազարը խարդախությամբ հափշտակվել է

Հոկտեմբեր 11,2021 19:01

Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնյաները չեն կատարել իրենց ծառայողական պարտավորությունները եւ թույլ են տվել խոշոր չափի գույքի հափշտակություն:

Ինչպես հայտնում են Aravot.am-ի աղբյուրները, հոկտեմբերի 1-ին, ոստիկանությունը Ազգային անվտանգության ծառայությունից գրություն է ստացել ԱԱԾ-ի վարույթում քննվող խարդախության գործի վերաբերյալ, որն առնչվում է շինարարության ոլորտին:

Այսպես՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի մարզպետարանի «Նոր էներջի» եւ «Էկոլակտ» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է պետական գնման պայմանագիր, որի հիման վրա 149.160.000 ՀՀ դրամով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված կարգով նախատեսված ծավալներով, ձեւով եւ ժամկետներում կատարել պայմանագրի ծավալաթերթ-նախահաշվով Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղում վերականգման, բարեկարգման աշխատանքները: Պատվիրատուն՝ ի դեմս ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի պարտավորվել է ընդունել կատարած աշխատանքը եւ վարձատրել դրա համար: Նշված աշխատանքների տեխնիկական հսկողությունն ըստ ստանձնած պարտավորությունների իրականացրել է «Պռոշաբերդ Շին» ՍՊԸ-ն:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, «Նոր Էնեջի» եւ «Էկո Լակտ» ՍՊ ընկերությունների ղեկավար անձինք, օգտվելով պայմանագրով ընձեռնված հնարավորություններից, աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացված «Պռոշաբերդ Շին» ՍՊԸ ղեկավար անձանց օժանդակությամբ, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, 2015-2016 թթ. Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտն ճեմուղու վերականգնման բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում կատարել են պակաս ծավալով աշխատանքներ, ներկայացրել են, թե, իբր ձեռք են բերել եւ ճեմուղում տեղադրել շուկայականից անհամեմատ բարձր գներով ապրանքներ, որի արդյունքում փաստացի չկատարած կամ անորակ աշխատանքների դիմաց  բակալառու ընկերություններին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 149.160.000 ՀՀ դրամ գումար, որից 16 միլիոն 960.000 հազար ՀՀ դրամը խարդախությամբ հափշտակվել է:

Գործի քննությամբ նաեւ պարզվել է, որ Վայոց Ձորի մարզպետարանից քաղաքաշինության վարչության իրավասու պաշտոնական անձինք պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպչական-տնօրենչական գործառույթներ, հանդիսանալով նշված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ եւ հանձնաժողովի անդամ՝ շահադիտական կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մեր տեղեկություններով, նրանք չեն արձանագրել պակաս ծավալով կատարված աշխատանքների փաստը, եւ թույլ են տվել, որպեսզի կապալառուներ «Նոր Էներջի» եւ «Էկո Լակտ» ՍՊԸ-ները 2015-2016 թթ. Ջերմուկ քաղաքի Արփայի կիրճի հետիոտ ճեմուղու վերականգնման բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրած «Պռոշաբերդ Շին» ՍՊԸ ղեկավար անձանց օժանդակությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակեն: Մարզպետարանի նշյալ պաշտոնյաները կազմել եւ օգտագործել են իրավունք վերապահող ակտ, որում այդ աշխատանքները ներկայացվել են որպես իրականացված, ինչն էլ հնարավորություն է տվել այդ աշխատանքներին տեխնիկական հսկողությունն իրականացրած «Պռոշաբերդ Շին» ՍՊԸ օժանդակությամբ կապալառու ընկերությունների ղեկավար անձանց կողմից խարդախության եղանակով հափշտակել 16 միլիոն 960.000 հազար ՀՀ դրամ, որը պետության օրինական շահերի համար անզգուշությամբ ծանր հետեւանքներ է առաջացրել:

Այս գործի վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարվում է նախաքննություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031