Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին հարց ուղղվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին։ Դատախազը տեղեկացրեց, որ դեպքերը նվազել են։
«Հաշվի առնելով դրանց լատենտային բնույթը՝ դա չի արտացոլում իրական պատկերը։ Գիտեք, այսօր թելեգրամյան ալիքներով են թմրամիջոցներ ձեռք բերում, սոցցանցերի օգնությամբ, համենայնդեպս այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տարվում են, բայց Շիրակի մարզում ունենք նվազում»,-ասաց դատախազը։
Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ թմրանյութեր են օգտագործում, մի ժամանակ համատարած բենզին էին սրսկվում, Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ այսօր շատ տարածված է մարիխուանան, ձեռք բերելու առումով այն ամենահասանելին է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ