Արարատի մարզի Մասիս համայնքում այսօր բացվել է հուշարձան՝ ի հիշատակ Արցախյան վերջին պատերազմում համայնքից հերոսացած չորս հայորդիների՝ Գարիկ Դավթյանի, Հայկ Հակոբյանի, Գևորգ Անանյանի, Գագիկ Կարապետյանի:
Հուշաքարի բացման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների հարազատներ և այլք:
Քահանայի կողմից կատարվել է հուշաքարի օրհնության և օծման արարողություն, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի դիմաց:
Արարատի մարզպետարան