Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Հայաստանում. գործարկվել է Garmin Pay-ը

Հոկտեմբեր 11,2021 17:52

Ակբա բանկի Visa քարտապանները Հայաստանում առաջին անգամ հնարավորություն ունեն կատարելու անհպում, արագ և նորարարական վճարումներ Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։

Դեռևս մեկ տարի առաջ acba digital հավելվածում բանկն առաջինը գործարկեց NFC անհպում վճարումների հնարավորությունը։ Ակբա բանկի շնորհիվ առաջին անգամ Հայաստան բերված հերթական նորարարական լուծման միջոցով այսուհետ բանկի Visa քարտապաններն առանց կանխիկի և նույնիսկ առանց սմարթֆոնի կարող են կատարել անհպում և արագ վճարումներ, ինչպես նաև բանկոմատից կանխիկացումներ կատարել Garmin ապրանքանիշի NFC հնարավորությամբ սմարթ ժամացույցներով։ Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է ընդամենը մոտեցնել ժամացույցը POS տերմինալին կամ contactless կանխիկացման հնարավորությամբ բանկոմատին:

Նման լուծումներն Ակբա բանկում նորարարությունների ներդրման, անընդհատ զարգացման և կատարելագործման, ինչպես նաև Հայաստանում անհպում վճարումները խթանելու շարունակական գործընթացի մի մասն են։

Բոլորի կողմից սպասված անակնկալները՝ շուտով:

Garmin Pay-ը հասանելի է առևտրի և սպասարկման աշխարհի բոլոր կետերում, որտեղ սպասարկվում են Visa քարտեր՝ անհպում (contactless) POS տերմինալներով։

Garmin ժամացույցներում Visa քարտերի թվայնացման և Garmin Pay վճարումների իրականացման գործընթացին ու բացառություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031