Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ խորհուրդ տալու համար դեռ չեք «հասունացել»

Հոկտեմբեր 11,2021 17:44

ԿԳՄՍ նախարարին իմ դիմումը Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի ԲՈԿ պահանջներին բավարարելու մասին սկսվեց սադրանքով։ Իմ հերթական նամակին, թե ինչո՞ւ պատասխան չկա՝ սկզբում պատասխանեցին. «Խորհրդի կարգով՝ վարչական մարմինների հետ նամակագրության ժամանակ եղեք կոռեկտ: Հարգանքով՝ ԲՈԿ»։ Երևի իմանալով իմ բնավորությունը՝ հույս ունեին ստանալ կոպիտ պատասխան և դրանով ավարտել քննարկումները։ Չստացվեց։ Իմ նամակն էլ գոյություն ունի, ձեր ԲՈԿ ստորագրածն էլ։ Ոչ կոռեկտության նշույլ անգամ չկա։

Ինչևէ, պատասխանեցին։ Պատասխանն էլ բովանդակությամբ հիշեցնում է քաջարի զինվոր Շվեյկի բացատրությունը, թե մորաքույրը երբ քեռի կդառնա։ Ես չեմ անդրադարձել գիտական արժեքին կամ նման դժվար ապացուցվող այլ բաների։ Պարզապես նշել եմ, որ ատենախոսության մեջ ընդգրկված 18 հոդվածներից 8-ը չկան ԲՈԿ ցուցակներում։ Չհասկանալ պնդմանս իմաստը և պատասխանել այլ հարցերի՝ դժվար է։ Դա լուրջ կասկածներ կառաջացներ պատասխանողի մտավոր ունակությունների մասին։ Բայց արի ու տես, որ կան «քաջ կամավորներ», ովքեր ուրիշների հանցանքը վերցնում են իրենց վրա։ Երևի սա է պարգևավճարների գինը։

Պատասխանի առաջին և միակ միտքը հետևյալն է. «Ի պատասխան ՀՀ ԲՈԿ-ին ուղղված Ձեր 11.09.2021 թ. հարցման, հայտնում ենք, որ մինչև 2015 թ. ժողովածուները չեն ընդգրկվել ԲՈԿ-ի ցանկում»։ Կարելի էր ենթադրել, որ քննարկումն ավարտված է և իմ պնդումը ճիշտ է՝ պետք է «վերադարձնել» դոկտորական դիպլոմը։ Բայց այստեղ սկսվում է անիմաստ «սակայն»-ների շարք, որտեղ հղում է արվում («Գիտական ժողովածուների մասին», տես՝ ՀՀ ԲՈՀ-ի Տեղեկագիր, N 16, Երևան, 2010, էջ 34) տեղեկագրին։ Չգիտեմ պատահաբար թե դիտավորյալ անորոշ հղում է տրված՝ ինչը գտնելը ժամանակ խլեց։ Կոռեկտ հղումը դա «ՀՀ կառավարության 21102010թ հ 1436 որոշումը»-ն է և դա ես կգտնեի հեշտությամբ։

Ինչևէ, գտնվեցին բարի մարդիկ, ովքեր գտան և ուղարկեցին այդ Տեղեկագիրը։ Ստիպված կարդացի և ոչ միայն 34-րդ էջը։ Այնտեղ, այդ էջում գրված է, թե ինչ պայմանների բավարարելու դեպքում «ՀՀ ԳԱԱ կամ այլ գիտական կազմակերպության, ինչպես նաև բուհերի գիտական հոդվածների ժողովածուները, որոնք հրատարակվում էին տարին մեկ անգամ, ԲՈԿ-ի կողմից համարվել են ընդունելի գիտական հրատարակություններ»։ Եվ չգիտես՝ ինչու նույն ԲՈԿ նախագահ ստորագրողը չի նկատում. «Նույն էջի 2 կետը հաստատում է, որ «․․․ եթե ժողովածուները բավարարում են վերը նշված պայմաններին և ունեն ԲՈՀ-ի համաձայնությունը»։ Եվ կետ 4 Ամսագրերի ցուցակը, ինչպես նաև ժողովածուները պարբերաբար վերանայվելու են։ Փոփոխությունները կտեղադրվեն ՀՀ ԲՈՀ-ի պաշտոնական կայքում»։ Չի նկատում, որ պահանջվում է ԲՈՀ-ի համաձայնությունը և դա էլ արտահայտվում է ՀՀ ԲՈՀ պաշտոնական կայքում տեղադրվելու միջոցով։

Եվ պատասխանի այն մասը, իբր «Վերոնշյալ կարգավորման հիմքով «Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրքը» և «Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուն» ԲՈԿ-ի կողմից համարվել են ընդունելի գիտական հրատարակություններ» պարզապես տարրական ապուշություն է (սա նշանակում է անուշադիր՝ ոչ կոռեկտություն չկա)։

«Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրքը»-ը ընդհանրապես չկա ԲՈԿ ցուցակներում, այսինքն` չունի ԲՈԿ համաձայնությունը։ Իսկ «Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուն» համաձայնություն ստացել է միայն 2015, 2017-2018 և 2021 թթ համար, ինչը նշված է ԲՈԿ պաշտոնական կայքում։

Հայցորդը ատենախոսության մեջ ներառել է 2012 և 2013 թթ․ աշխատություններ, որոնք ԲՈԿ-ը իրավունք չուներ ընդունել։ Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ ներառված 18 հոդվածից 8-ը ԲՈԿ-ը իրավունք չուներ ընդունել։ Դա տեղի է ունեցել ապուշության (այն է՝ անուշադրության) պատճառով, թե այլ բացատրություններ էլ կան՝ ինձ քիչ է հետաքրքրում։ Պաշտպանության պահից առ այսօր հայտնել եմ բոլոր ստախոսությունների և անօրինականությունների մասին՝ օրինակ

https://oragir.news/hy/material/2021/08/09/13541/

https://m.shamshyan.com/hy/article/2021/08/09/1193322/

https://www.aravot.am/2021/08/07/1208822/

https://www.aravot.am/2021/05/13/1190788/

https://www.aravot.am/2021/08/30/1212430/

 

Արդեն ձանձրացել եմ պարզագույն ճշմարտություններ գրելուց, ասելուց։ Սա վերջին գրառումս է Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորականի մասին։ Եթե գտնում եք, որ բարոյականության, գրագիտության և ազնվության նման «բագաժով» մարդը կարող է ղեկավարել որևէ բուհ, այն էլ Մայր բուհը՝ արդեն անհույս է որևէ բան քննարկել։

Պարզապես խորհրդի կարգով՝ 20-30 ինքնահղումով և 3-րդ կարգի ամսագրերում տպագրված մի քանի հոդվածներով սուտ դոկտորական պաշտպանածներին։ Ոտի տակ մի ընկեք, գնացեք ձեր դիպլոմները այրեք, մոխիրն էլ Գետառը լցրեք՝ կարող է պարարտանյութ դառնալ։ Գիտությունից էլ քիչ խոսեք, արդեն վարկաբեկել եք այնքան, որ էլ տեղ չի մնացել․․․

Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ավետիս Սադոյան says:

    Նեոգաղութացման այս փուլում՝ Երկիրը գաղութացնելու համար պետք է՝
    -Ոչնչացնել եկեղեցին
    -Ոչնչացնել Պատմությունը
    -Ոչնչացնել Համալսարանը
    գաղութացվող երկրի քաղաքացիներին դարձնել պայքարը մերժող, արմատներից կտրված, անգրագետ անձերի հավաքածու։
    Այս պայմաններին ավելինս բավարարում է գոյություն չունեցող գավառի համալսարանի՝ գոյություն չունեցող Աստվածաբանություն գիտության՝ գոյություն չունեցող “պրոֆեսորը”, որի հետագա բոլոր հակահայ, Հայ ժողովրդի պատմության ու եկեղեցու դեմ արված արտահայտությունները ստանալու են լրացուցիչ կշիռ՝ ԵՊՀ ռեկտորի բարձր պիտակը կպցնելով, սույնով ուժեղացնելով և Հայ Առաքելական Եկեղեցու և Հայ ժողովրդի պատմությանն տրվող հարվածները, արդյունքում ոչնչացնելու են ԵՊՀ-բարի համբավը, դարձնելով այն Գավառի Համալսարանի համարժեք մի կառույց։
    Ապագայում, Հայաստան այցելող ամեն գիտնական երեք րոպե Համալսարանի ռեկտորի հետ խոսելուց հետո, միարժեք պատկերացում է կազմելու ամբողջ Համալսարանի մասին։ Պատկերացնում ե՞ք, ինչքա՜ն են տուժելու
    -Համալսարանի պատիվը,
    -միջազգային կապերը,
    -գիտական համագործակցությունների հնարավոթրությունները
    մի ռեկտորի պարագայում, որի Դոկտորոական դիսերտացիայի իսկությունը հիմնավոր կասկածի տակ է դրված․․․․․
    Նորմալ երկրի նորմալ բուհի՝ չեմ ասում համալսարանի, նորմալ ռեկտորը այս հրապարակումից հետո հրաժարական կտար․․․․․

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031