Ծաղկաձորում ընթացող շախմատի ChessMood Open բաց առաջնության ավարտին մնում է երկու տուր: Յոթերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6,0-ական միավորով գլխավորում են Սամվել Տեր Սահակյանը եւ ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը:
5,5 միավորով նրանց հետապնդողների մեջ է Տիգրան Լ. Պետրոսյանը:
Հայաստանցիներ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Արման Միքայելյանը 5,0-ական միավորով չորս այլ շախմատիստի հետ բաժանում են 8-ից 14-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ