Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանին խորհուրդ է տվել իր շուրջը ահաբեկիչներ փնտրել

Հոկտեմբեր 11,2021 16:58

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան հերթական անգամ պատասխանելով Իրանին, վստահեցրել է, որ իրենց երկրի տարածքում վարձկաններ չկան, և Իրանի կողմից հակաադրբեջանական արշավը լավ չի ավարտվի այդ երկրի համար:

«Ցավոք, Իրանի ԱԳՆ-ն չի դադարում զրպարտիչ արշավն ընդդեմ Ադրբեջանի: Մենք կտրուկ հերքում ենք նման հայտարարությունները: Մենք հայտարարել ենք և հերթական անգամ նշում ենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի տարածքում ահաբեկիչներ չեն եղել և չկան: Ադրբեջանի տարածքում՝ որպես մի երկիր, որ տառապում է ահաբեկչությունից, երբեք տեղ չի եղել ահաբեկիչների համար»,- ասել է Աբդուլլաևան՝ ի պատասխան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի համապատասխան հայտարարության:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն «ազատագրել է իր տարածքներն ադրբեջանցի զինվորների կյանքի գնով»: «Ինչպես հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանն ունի ավելի քան 100-հազարանոց բանակ և վարձկանների կարիք չունի»,- ասել է Աբդուլլաևան:

Նա նաև զարմանք է հայտնել, որ Թեհրանի կողմից նման մեղադրանքներ չեն հնչել պատերազմի ժամանակ, և նախքան Իրանում նոր կառավարության ձևավորումը՝ նման անհանգստություն չի նկատվել:

«Հակաադրբեջանական քարոզչությունն Իրանի օգտին չի լինի: Հայտնի է, որ չհիմնավորված մեղադրանքների պատճառը իրանական բեռնատարների մուտքի արգելքն է Ադրբեջանի տարածք և Ադրբեջանի ազատագրված հողեր,- ասել է Աբդուլլաևան: – Մեր խորհուրդն է՝ ովքեր ուզում են ահաբեկիչներ գտնել, թող իրենց շուրջը լավ փնտրեն»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031