Հոկտեմբերի 13-ից 24-ը Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցելու է ներկայացուցչական կազմով: Հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը, որ դեռ ուսումնամարզական հավաքների ժամանակ չէր բացառել, որ մրցավայր կարող են մեկնել բավականին մեծ կազմով, պատվիրակության մեջ ընդգրկել է 15 բռնցքամարտիկի, այդ թվում՝ երեք աղջկա:
Եվրոպայի առաջնությունում ռինգ կմտնեն 48 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 51 կգ Հենրիկ Սահակյանը, 54 կգ Սուրեն Ռուբենյանը, 57 կգ Մանվել Պետրոսյանը, 60 կգ Էրիկ Իսրայելյանը, 63,5 կգ Հարություն Հակոբկոխյանը, 67 կգ Նարեկ Զախարյանը, 71 կգ Կարապետ Բալագոզյանը, 75 կգ Սուրիկ Համբարյանը, 86 կգ Հենրիկ Ճղրիկյանը, 92 կգ Անուշավան Մխիթարյանը, +92 կգ Հովհաննես Փափազյանը, ինչպես նաեւ Արեւիկ Դոխոլյանը՝ 52 կգ, Էլիդա Քոչարյանը՝ 60 կգ եւ Սոնա Հարությունյանը՝ 63 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ