Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունենք, որ Արցախի իշխանությունները բավարար կամք կդրսևորեն մյուս համայնքներում նույնպես իրականացնելու ընտրություններ. Արցախի «Արդարություն» կուսակցություն

Հոկտեմբեր 11,2021 16:46

Արցախի Արդարություն կուսակցությունը կրկին արձանագրում է, որ 44 օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, և այս պարագայում ՏԻՄ ընտրությունների անցկացումը շատ կարևոր քայլ է պետական ինստիտուտների կայացման հարցում: Երեկ Արցախում ավարտվեցին 4 համայնքներում իրականացվող ՏԻՄ ընտրությունները, որով կրկին փաստեցինք, որ Արցախի Հանրապետության լինելիությունն անշրջելի փաստ է:

Մենք շնորհավորում ենք Խաչմաչ, Ծաղկաշատ, Նոր Ղազանչի և Հերհեր համայնքների մեր ազգաբնակչությանը կայացած ընտրությունների առթիվ:

Հույս ունենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բավարար կամք կդրսևորեն մյուս համայնքներում նույնպես իրականացնել ընտրություններ, իսկ հետագայում կազմակերպել սահմանադրական բարեփոխումներ և համապետական ընտրություններ:

Արցախի «Արդարություն» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031