Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանը դատարան չէր եկել. նիստի մասին իմացել էր «Դատալեքսից»

Հոկտեմբեր 11,2021 14:06

Լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր դատարան չէր ներկայացել: Պատճառն այն է, որ Ռուբեն Վարդազարյանն ու նրա պաշտպանը նշանակված դատական նիստի մասին պատշաճ ծանուցում չէին ստացել: Նիստի մասին նրանք իմացել էին «Դատալեքս» համակարգից:

Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Հունան Բաղդասարյանը մեր զրույցում ասաց, որ այդ կերպ տեղեկանալը դատարան ներկայանալու համար որևէ պարտավորություն չի առաջացնում: Հետեւաբար, ծանուցված չլինելու պատճառով, պաշտպանական կողմը դատարան չի ներկայացել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Ռուբեն Վարդազարյանի գործով առաջին դատական նիստը: Դատավորը Մանվել Շահվերդյանն է: Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Ռուբեն Վարդազարյանի դեմ հետապնդումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ նա դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ ժողովրդի առջև տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից ու ազդեցություններից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031