Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն վարում է անկախ ներքին ու արտաքին քաղաքականություն. Ալիև

Հոկտեմբեր 11,2021 13:58

Պաշտոնական Բաքուն վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը վարում է լիարժեք անկախ ներքին ու արտաքին քաղաքականություն և արդյունավետ կերպով չեզոքացնում է իր ներքին գործերին միջամտության ցանկացած փորձ»,- ասել է Ալիևը Չմիացածների շարժման 60-ամյակին նվիրված բարձր մակարդակի ֆորումի ժամանակ:

Նա նաև հայտարարել է, որ ուժային ճանապարհով երկրի տարածքային ամբողջականությունը փոխելը միանգամայն անընդունելի է:

«Ադրբեջանը լիարժեք պաշտպանում է բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները: Խաղաղության և անվտանգության, միջազգային իրավունքի և արդարության ամրապնդման մեջ մեծ ներդրում ունենալու համար Ադրբեջանը որոշել է միանալ Չմիացածների շարժմանը: Կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը շահել է մեծ վստահություն ու հարգանք, և 2016թ. մեր երկիրն ընտրվել է 2019-2022թթ. Չմիացածների շարժման նախագահ»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031