Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Կարդացեք նաև
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 52/5 հասցեում՝ ավտոտնակների մոտակայքում, երկաթբետոնե կառուցատարրը շրջվել է քաղաքացի Է․ Ե․-ի (ծնված 2012 թ․) վրա, որը մահացել է։
Փրկարարներն Է․ Ե․-ի դին դուրս են բերել երկաթբետոնե կառուցատարրի տակից։
ԱԻՆ