Իրանը չի պատրաստվում իրեն կախվածության մեջ գցել Ռուսաստանից կամ Չինաստանից, բայց վարում է այնպիսի քաղաքականություն, որը բխում է այդ երկու երկրների շահերից: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը:
«Մենք, իհարկե, չենք ցանկանում երկիրը կախվածության մեջ գցել Ռուսաստանից կամ Չինաստանից, սակայն մենք վարում ենք այնպիսի արտաքին քաղաքականություն, որը բխում է այդ երկու երկրների շահերից` անկախ այն բանից, թե որքան գաղափարներ կամ նախաձեռնություններ ունեն Ռուսաստանը, կամ օրինակ, Հնդկաստանը, կամ ցանկացած այլ երկիր»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ