Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում եղած տոկոսադրույքները զսպում են տնտեսական աճը». հետազոտության արդյունքներ

Հոկտեմբեր 10,2021 15:05
chgnajam

«Հայաստան 2021-Հայաստան 2041» հետազոտության ամփոփագիրն արդեն հասանելի է www.futurearmenian.com/hy/ կայքում։ Ամփոփագրում «Հայաստան 2041»-ի և «McKinsey»-ի թիմերը ուսումնասիրել են մեր երկրի ներկայիս մակրոտնտեսական իրավիճակը, առանձնացրել տնտեսության 5 գերակա ոլորտները (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն) և յուրաքանչյուր ոլորտի զարգացման հեռանկարները:

Ըստ հետազոտության հեղինակների,  եթե Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն տարեկան աճի մոտ 10% -ով, ապա այն 2020 թ.-ի 4000 ԱՄՆ դոլարից կբարձրանա ավելի քան 20,000 ԱՄՆ դոլարի 2041 թ.-ին:

Նշվում է, որ աշխարհի ցանկացած տնտեսություն ունի պոտենցիալ (կամ առավելագույն) աճի տեմպ, որը բաղկացած է 3 բաղադրիչներից. բնակչություն, կապիտալ և արտադրողականություն. դիցուք Ա երկիրը տարեկան 3% աճ է արձանագրում՝ ՀՆԱ-ի ցուցանիշներով: Եթե տվյալ երկրի բնակչությունը ևս տարեկան աճում է 3%-ով, ապա երկրի արտադրողականությունը չի աճում:

 

«Երբ մենք խոսում ենք արտադրողականության մասին, կարիք չկա նայելու արտադրողականության կոնկրետ չափանիշներին, ինչպիսիք են արտադրանքը մեկ աշխատողի հաշվով, քանի որ, ինչպես ցույց է տրված գծապատկերում, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը մեծապես կապված է արտադրողականության աճի հետ, ինչը նշանակում է, որ ամեն անգամ, երբ մենք ցանկանում ենք չափել արտադրողականության աճը, մենք պարզապես կարող ենք դիտարկել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը որոշակի ժամանակահատվածում, որը սովորաբար 10-15 տարին է»,-նշվում է ուսումնասիրության մեջ:

Ըստ նույն աղբյուրի, կան մի քանի գործողություններ, որոնք Հայաստանը կարող է ձեռնարկել՝ հարաճում ունենալու համար.

  • Հայաստանում սրընթաց արտադրողականության աճի ապահովումը համեմատաբար հեշտ է, քանի որ Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով դեռևս փոքր է (շուրջ 4 հազար ԱՄՆ դոլար): Ներքևից բարձրանալը ավելի հեշտ է ՝ պարզապես կրկնօրինակելով այլ երկրների լավագույն փորձը:
  • Դրամավարկային քաղաքականությունը տնտեսական բարեկեցության ամենաանտեսանելի, այդուհանդերձ ամենահզոր շարժիչ ուժերից մեկն է: Հայաստանում եղած տոկոսադրույքները չափազանց սահմանափակող են և զսպում են տնտեսական աճը: Հայաստանի կենտրոնական բանկը կարևոր դերակատարություն ունի և կարող է միջամտել տոկոսադրույքների իջեցմանը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031