Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիայից վերադառնում է մեկ ոսկե մեդալով, որը նվաճեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Այսօր բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էր ընձեռվել նաեւ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանին: Դրա համար նա պետք է հաղթեր Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հավաքականի անդամ Ստեփան Մարյանյանին, սակայն իրադարձությունները հակառակ ուղղությամբ զարգացան եւ Գեւորգ Ղարիբյանը պարտվեց 1:3 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ