Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում հացադուլի մեջ գտնվող, «Վանոյի գործով» անցնող ցմահական Արմեն Տեր-Սահակյանի հետ

Հոկտեմբեր 09,2021 20:08

Երեկ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ես եւ լրագրող Սյուզան Սիմոնյանը հանդիպեցինք սեպտեմբերի 27-ից հացադուլի մեջ գտնվող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Վանոյի գործով» անցնող ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հետ:

Արմեն Տեր-Սահակյանն անազատւթյան մեջ է 1998թ.-ից, որից 21 տարին անցկացրել է «Նուբարաշենի» բանտում:
Նա ինքն էր ցանկացել հանդիպել մեզ, քրեակատարողական ծառայությունն էլ համապատասխան ընթացակարգից հետո թույլատրել էր լրագրողներիս մուտքը ՔԿՀ:

Հացադուլավորի հետ զրույցի պահին նրան վերջապես տրամադրվեց ՀՀ դատախազության պատիժների եւ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ. Իսախանյանի սեպտեմբերի 16-ի կասեցման որոշումը, որոշում, թե ինչու են նրան ԱՆ «Վարդաշեն» կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու փոխարեն կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կիսափակ հիմնարկ բերել:

Որոշմամբ դատախազը միջնորդում է Տեղաբաշխման հանձնաժողվին վերանայել հուլիսի 28-ի կայացված թիվ 474 որոշումը:
«Ինչ է Իսախանյանի ուզածը, ինչ են ուզում քսանհինգ տարվա կալանավորից։ Ռեժիմի փոփոխման համար դատախազությունը անելիք չունի: Ես սպանության մասնակից չեմ: Ես պահելու բան չունեմ: Պահանջում եմ ծառայողական քննություն, ինչի համար են երկու անգամ ՔԿՀ-ն փոխում: Դու օրենք ես ընդունել, որ ես դուրս գամ, ադապտացվեմ, ես ո՞նց եմ մտնելու կյանքի մեջ, եթե դուք ասում եք, մեռեք, վսյո»,-ասաց Ա. Տեր-Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի ընդունումից հետո մինչեւ 2011թ. օրենքի փոփոխությունները, այսինքն, 8 տարվա ընթացքում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 60-ից ավելի անձ, 2011թ.-ից առ այսօր ՝ 10 տարվա ընթացքում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2 հոգի, ներառյալ մի օտարերկրացի՝ Պերմյակովը:

Հանդիպման մանրամասները կարդացեք «Առավոտի» առաջիկա համարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031