Սաուդյան Արաբիայի Թագավորությունում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Այսօր մրցահարթակում պայքարն սկսել էր 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը: Պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացնելով 134, 137 եւ 141 կգ ծանրաձողը՝ նա ցույց տվեց 4-րդ արդյունքը:
Սակայն մեր ծանրորդն իրեն ավելի վստահ էր զգում հրում վարժությունում: Մեր ծանրորդը մոտեցումները սկսեց այն ժամանակ, երբ պոկումում լավագույն երկու արդյունքը ցույց տված թուրք ծանրորդներն արդեն ավարտել էին իրենց մոտեցումները 170 կգ արդյունքով: Ալեքսանդրը սկզբում սանձեց 172 կգ, այնուհետեւ՝ 178-ը, իսկ վերջին մոտեցմամբ իր կամքին ենթարկեց նաեւ 182 կիլոգրամը եւ նվաճեց ինչպես հրում վարժության, այնպես էլ երկամարտի արդյունքով՝ 323 կգ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ