Օսլոյում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից պայքարի մեջ ներգրավված երեք ըմբիշները անհաջողության մատնվեցին նախնական գոտեմարտերի տարբեր փուլերում:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկում պարտվեց նորվեգացի մրցակցին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեր ըմբիշը նաեւ սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն չունի: Նույն ճակատագրին արժանացավ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը ֆրանսիացի ըմբիշին հաղթելուց հետո պարտվեց սերբին:
Երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակչում Դանիայի ներկայացուցչին ոչ մի դիմադրություն ցույց տալ չկարողացավ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը պարտվեց տուշեով:
Այս ընթացքում անհաջողության էր մատնվել նաեւ երեկ սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք ստացած գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ