Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը վստահ է, որ վերջին տարիներին Հայաստանում  ընտրությունները տեղի են ունենում արդար և քաղաքացին ինքն է որոշելու, թե ով է լինելու իր համայնքի ղեկավարը

Հոկտեմբեր 09,2021 15:33

Այսօր Դիլիջանում քաղաքի օրվա կապակցությամբ վերաբացված «Մանուշակ» կինոթատրոնում, որը պատկանում է «Հանրապետություն» կուսակցության  Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում կուսակցության թեկնածու Արմեն Ուլիխանյանին, ֆիլմի ցուցադրություններ եղան:

Ցուցադրությանը ներկա էր նաև կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, կուսակցության կողմից Դիլիջանի ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածու Արմեն Ուլիխանյանը, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ:

Ֆիլմի ցուցադրությունը սկսվեց զոհվածների հիշատակի համար մեկ րոպե լռությամբ:

Իր ելույթում Արամ Սարգսյանը նշեց, որ չնայած պատերազմից հետո դժվար է ինչ-որ տոն նշել, սակայն որոշեցին Դիլիջանի օրվա կապակցությամբ հավաքվել և նշել քաղաքի օրը․

«Պետք է ոտքի կանգնենք և կառուցենք մեր Դիլիջանը: Ես տրամադրված եմ ձեզ հետ միասին կառուցելու այս քաղաքը: Կինոթատրոնը 30 տարի անց վերաբացվելուց հետո արդեն միշտ գործելու է և բաց է լինելու բոլոր այցելուների առաջ»:

Իսկ լրագրողների հետ ճեպազրույցում Արամ Սարգսյանը անդրադառնալով միջոցառման նպատակներին նշեց, որ միջոցառման հիմնական նպատակը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ թիմակիցների և հանրության հետ հանդիպելու համար է․

«Բացի այդ, երբ կինոթատրոնը բացվել էր ես ներկա չէի եղել և ցանկություն կար այն տեսնել և ֆիլմ դիտել»։

Սարգսյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին իրենց կուսակցության հաղթանակի հավանականությանը, նշեց, որ վերջին տարիներին ընտրությունները տեղի են ունենում արդար և քաղաքացին ինքն է որոշելու, թե ով է լինելու իր համայնքի ղեկավարը․

«Համայնքային ընտրությունների առումով մենք չենք ցանկանա ընտրապայքարի շրջանակում դնել ինչ-որ տարբերություններ և կանխագուշակումներ անել: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմը հաղթի և կարողանա լուծել համայնքի խնդիրները, քանի որ համարում ենք, որ թիմում ընդգրկված մարդիկ ունեն այդ փորձը և կարող են քաղաքը բարեկարգել և բարելավել»։

Նշենք, որ հոկտեմբերի 17 -ին Դիլիջան համայնքում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրություններ, որին «Հանրապետություն» կուսակցությունը առաջադրել է Արմեն Ուլիխանյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություն էր հրապարակվել, որ Ուլիխանյանը սնանկ է ճանաչվել և ունի մոտ 850 000 ԱՄՆ դոլարի պարտք:

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031