Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Ավագյան. «Սարսափելի է մտածել, որ այսօր Թուրքիան կարողանում է վերահսկել հայ մարդու շարժը Արցախից մնացած փոքր բեկորի վրա». «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 09,2021 11:22

Արցախյան երկրորդ պատերազմի միջոցով լուծվեցին թուրքական մի շարք հարցեր. հստակ տեսնում ենք, որ Ակնայում տեղակայված մոնիտորինգային կենտրոնի միջոցով Թուրքիան անմիջականորեն կարողանում է վերահսկել Արցախում ապրող հայերի յուրաքանչյուր շարժը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ դրա դեմ իրենք նամակներ են հղել ԵՄ-ի երեւանյան գրասենյակ, որտեղից պատասխան են ստացել, որ նամակն ուղարկել են ԵԱՀԿ գրասենյակ։

«Մենք հստակ խնդիր էինք դրել իրենց առջեւ, որ Թուրքիան հեռացվի մոնիտորինգային խմբից։ Նույն հարցը բարձրացրել ենք նաեւ այլ միջազգային կառույցների առաջ։ Սարսափելի է մտածել, որ այսօր Թուրքիան կարողանում է վերահսկել հայ մարդու շարժը Արցախից մնացած փոքր բեկորի վրա։ Պատկերացնու՞մ եք, Արցախում հայ մարդը գիտի, որ ինքն Անկարայի խոշորացույցի տակ է»,- ասաց նա։ Մեր քաղաքական օրակարգի առաջնային հարցերից մեկը պետք է լիներ օր առաջ այդ խնդրի լուծումը, այսինքն՝ հստակ պահանջը՝ դուրս թողնել Թուրքիային մոնիտորինգային կենտրոնից։

Մ. Ավագյանն ափսոսանք հայտնեց, որ միջազգային հանրությունը պատերազմի ընթացքում կրավորական կեցվածք ընդունեց, որը, ցավոք, նոր չէ, դա մենք տեսել ենք Սումգայիթում, Բաքվում, Գանձակում. երբ Բաքվում հայ ճանաչված ընտանիքներից մեկին պաշտպանելու համար սովետական բանակի զինվոր են կանգնեցրել դռան մոտ, ընտանիքը, դժոխային ձայները չլսելու համար, հեռուստացույց է միացրել, որով ցույց էին տալիս ցամաք նետված կետի փրկությանը նվիրված հուզիչ մի ռեպորտաժ, մինչդեռ աշխարհի մեկ այլ անկյունում հարյուրավոր մարդկանց են մորթում, խոշտանգում եւ սպանում, իսկ միջազգային հանրությունը «քնած» էր։ Մենք տեսել ենք նաեւ 1915 թիվը։ Այս ամենից զրուցակիցս հետեւություն է անում, որ մեր հույսը պետք է լինեն առաջին հերթին մեր բազուկը, ինտելեկտը, մեր սերնդի թվաքանակի ավելացումը, նրա առողջության պահպանումը, այսինքն՝ այն ամենը, ինչը կդարձնի մեզ ավելի ուժեղ եւ կենսունակ։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031