Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի խոսքով՝ չպատվաստվելու համար կառավարությունը, պատկան մարմինները պետք է ոչ թե մարդկանց ահաբեկեն, այլ պատվաստվելու վերաբերյալ թափանցիկ տեղեկատվություն տրամադրեն։
Լամարա Մանուկյանն անդրադարձավ նաև այն հրապարակումներին, որ եթե պատվաստվելուց հրաժարված մարդիկ վարակվեն կորոնավիրուսով, ապա նրանց բուժումը պետպատվերի շրջանակներում չի լինելու և արժենալու է 700.000 դրամ և գուցե՝ ավելի։
«Ինքս 5000-ից ավելի հիվանդ եմ բուժել, այդ հիվանդներն ինձ ուղղակի դիմել են ամբուլատոր և իրենց հաշվին բուժվել են, նրանց բուժումը կազմել է մաքսիմումը 100.000 դրամ։ Խոսքը միջին ծանրության հիվանդների բուժման մասին է, այլ ոչ թե հոսպիտալիզացվածների։ Խոսքն այն հիվանդների մասին է, որոնք կարող էին լինել հիվանդանոցում, բայց ոչ վերակենդանացման բաժանմունքում, այսինքն՝ թթվածնակախյալներն էլ են մտնում իմ ասածի մեջ։ Հաշվարկը շատ պարզ է, ԿՏ-ն՝ 25.000 դրամ է, 25-30.000 դրամի անալիզներն են, թող 50.000 դրամ էլ դեղերը լինեն, թող մի 50.000 դրամ էլ ստացիոնարում գնա․ գումարը 150.000 դրամը չի կարող գերազանցել։ 700.000 դրամն աբսուրդ է։ Ավելի լավ է մարդկանց ճիշտ բացատրեն, ոչ թե ասեն՝ կփռենք ասֆալտին, այդ բառերը ճիշտ չեն, չեն աշխատելու, դրանք ըմբոստության մեծ ալիք են առաջացնելու»,- եզրափակեց Լամարա Մանուկյանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում