Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինների ոչ մի արածը չի կարող նույնիսկ համեմատվել այն ամենի հետ, ինչ արել է Փաշինյանը՝ երկիրը հասցնելով կործանման եզրին. «Փաստ»

Հոկտեմբեր 09,2021 10:16

Եթե հակառակորդի առաջ մեր իշխանությունները վախից քար են կտրում, ապա երկրի ներսում փորձում են «առյուծ կտրել»՝ ցույց տալու համար, թե իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Ավելին, իշխանությունների պահվածքը ներքաղաքական հարցերում շատ դեպքերում դառնում է սանձարձակ ու էժանագին։ Օրինակ՝ վերջերս կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նորից աչքի ընկավ իր անհավասարակշիռ ու անհասկանալի պահվածքով։ Երբ ընդդիմադիր պատգամավորները հարցեր էին ուղղում, նա անմիջապես դուրս էր գալիս հունից։ Ու, ինչպես միշտ, հարցերին հանգամանալից պատասխանելու փոխարեն Փաշինյանը միայն նախկինների մասին էր հիշեցնում։ Ինչպես ասում են, արջը 7 երգ գիտի, 7-ն էլ «Բադեն-Բադենի» կամ «Քոչարյանի միլիարդների» մասին։

Մի խոսքով, այս մարդը երկրորդ ու երրորդ նախագահների միայն անունից ընկնում է լուրջ ցնցումների մեջ: Միանշանակ է, որ նախկին նախագահների կառավարման ընթացքում բազմաթիվ սխալներ են եղել։ Դա ոչ ոք չի ժխտում: Սակայն, միևնույն ժամանակ, նրանք ինչ էլ արած լինեն, նախկինների ոչ մի արածը չի կարող նույնիսկ համեմատվել այն ամենի հետ, ինչ արել է Փաշինյանը՝ երկիրը հասցնելով կործանման եզրին: Մի բան հստակ է՝ նախկին նախագահների կառավարման տարիներին եղել է կայունություն և ապահովություն։ Երբեք մեր պետությունն ու քաղաքացիները անօգնական վիճակում չեն հայտնվել թշնամու առաջ, ինչպես հիմա է։ Այսինքն, ներկայիս կործանարար իրավիճակը նույն «նախկինի» հետ համեմատության եզրեր նույնիսկ չունի։

Բայց, միևնույնն է, Հայաստանի ու Արցախի ներկան կործանած, ապագան վտանգած Փաշինյանը շարունակում է անընդհատ խոսել «նախկիններից»՝ վստահ, որ այդպես կարողանալու է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց՝ կերակրելով միևնույն միֆերով ու ստերով։ Դե, առայժմ կարծես ստացվում է, հունիսի 20-ը վկա… Այս պարագայում պարզ է, որ ընդդիմությունը չպետք է որևէ ակնկալիք ունենա, թե կարող է բովանդակային պատասխաններ ստանալ Փաշինյանից, քանի որ նա պոպուլիզմի և շահարկումների հարցով անգերազանցելի մանիպուլյատոր է։

Այստեղ նա պարզապես անմրցելի է: Այդ մասին է վկայում նաև այն, որ նա ձեռնամուխ է լինում շոուների միջոցով հանրության ուշադրությունը իր իշխանության ապաշնորհությունից շեղելու հերթական նոր «սերիալի նկարահանմանը»։ Օրինակ՝ մեկ էլ կառավարության նիստում գոռգոռում և իրավապահներին հրահանգում է կորոնավիրուսի չպատվաստման «թեմայով» ձերբակալություններ իրականացնել, «ասֆալտին փռել»։ Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ. երբ պետք է հակառակորդին համարժեք արձագանք տալ, Փաշինյանը ջայլամի նման գլուխն ավազների մեջ է խոթում, «դրական ազդակներից» խոսում, «խաղաղության դարաշրջան» է բացում, ավելին՝ երբեմն նույնիսկ արդարանում է թշնամու առջև, օրինակ՝ նշելով, թե քարտեզների որակի հետ կապված ինքը մեղավոր չէ, ինչ ունենք, դա է տալիս: Բայց երբ խոսքը վերաբերում է ներքաղաքական հարցերին, նա արդեն թշնամուց էլ թշնամի է ընկալում ընդդիմադիրներին…

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031