Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեն կարող աչք փակել այն ապօրինությունների առաջ, որոնք կատարվում են հայաստանյան իրավապահների կողմից. «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2021 10:05

Եթե արեւմտյան քաղաքակրթությունը հայտարարել է, որ մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը բացարձակ արժեքներ են, եւ իրենք դրանց հաշվին որեւէ գործարքի ու զիջման չեն գնում, ապա չեն կարող աչք փակել այն ապօրինությունների առաջ, որոնք կատարվում են հայաստանյան իրավապահների կողմից:

Չեն կարող լռել, երբ ազատ հավաքների իրենց իրավունքն իրացնող մարդիկ խաղաղ հանրահավաք են անում, իսկ իշխանական ոստիկանները նրանց նկատմամբ բռնություն են կիրառում, բերման ենթարկում, քրեական գործեր հարուցում:

Չեն կարող անտեսել այն, որ մարդկանց կալանավայրում են պահում միայն իրենց հայացքների համար, խոշտանգում են` կյանքին եւ առողջությանը էական վնաս պատճառելով:

Չեն կարող աչք փակել, որ խոսքի ազատությունը եւ կարծիքի արտահայտումը սահմանափակող օրենսդրական փոփոխություններ են ընդունում եւ քրեականացնում վիրավորանքը, այն էլ՝ պետական պաշտոնյաների նկատմամբ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031