Լրահոս
Օրվա լրահոսը

Թե առաջին, եւ թե երկրորդ պատվաստումներից հետո նվազագույնը մի 4-5 օր շատ զգույշ լինել. բժշկագիտության դոկտոր. «Ազգ»

Հոկտեմբեր 09,2021 09:30

Ամիսներ առաջ ուրախությամբ եւ մեծ հպարտությամբ տեղեկացանք, որ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած մեծ ներդրման, բժշկական ասպարեզում ցուցաբերած նվիրվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մեր հայրենակից, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Գեորգի Գենադիի Մելքոնյանը պարգեւատրվել է ռուսական կայսրությունում մեծ համբավ վայելող գիտնական, վիրաբույժ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովի շքանշանով:

– Դեպքեր են արձանագրվել, երբ պատվաստված քաղաքացիները կրկին վարակվում են:Ինչ կարող եք ասել այս առնչությամբ:

– Ուզում եմ ընթերցողներին տեղեկացնել, որ պատվաստումից հետո պետք է սկզբնական շրջանում առավելագույնս պահպանել կանոնները, խուսափել շփումներից, դիմակ կրել, քանի որ պատվաստումից հետո օրգանիզմը թուլանում է եւ այդ ժամանակ ավելի հեշտ է դառնում վարակվելը, բայց շատերը մտածում են, թե ահա պատվաստումն արեցի, այլեւս չեմ հիվանդանա: Սկսում են դիմակ չկրել, շրջագայել: Իմ խորհուրդը հետեւյալն է` թե առաջին եւ թե երկրորդ պատվաստումներից հետո նվազագույնը մի 4-5 օր շատ զգույշ լինել, կարելի է նաեւ վիտամիններ օգտագործել` Ց եւ Դ:

– Իսկ ո՞ր հիվանդությունների դեպքում է հակացուցված պատվաստումը:

– Պարզելու համար, թե որ հիվանդներին է հակացուցված պատվաստումը՝ ամբողջ Մոսկվայի լավագույն մասնագետներն իրենց հիվանդների շրջանում ուսումնասիրություններ են կատարել եւ պարզել, որ շատ քիչ հիվանդությունների պարագայում խորհուրդ չի տրվում պատվաստումը: Դա խորը արտահայտված ալերգիկ ու նաեւ օնկոլոգիական հիվանդություններն են, որոնցով հիվանդները ստանում են հատուկ բուժում, իսկ մնացած բոլորին կարելի է պատվաստվել:

Վերջում կցանկանայի նշել, որ կորոնավիրուսի համավարակի աճը նվազագույնի հասցնելու համար պակաս կարեւոր չէ նաեւ ժողովրդի ինքնագիտակցությունը. ոմանք կարծում են, որ վիրուսը հեքիաթ է, մյուսները` որ իրենց այն չի հասնի: Այդ պատճառով էլ մարդիկ հանգստացել են, դիմակ չեն դնում, տարբեր միջոցառումների ու թաղումների են գնում: Հենց դա էլ վարակի տարածման պատճառ է դառնում: Հուսով եմ, որ վերջին պատերազմի ծանր մղձավանջից դեռ ուշքի չեկած, այլեւայլ հոգսերի տակ կքած իմ հայրենակիցների համար չափազանց թանկ է վաղվա օրը, գալիք սերնդի ապագան եւ համոզված եմ, որ նրանք իրենց բարձր ինքնագիտակցությամբ կգործադրեն բոլոր ջանքերը այս համավարակի ճանապարհը փակելու եւ բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Չարիքը պետք է նահանջի Հայաստանից:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031