Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ հասարակ քաղաքացիների համար էր պարզ, որ շատ շուտով պատերազմը պայթելու է. «Փաստ»

Հոկտեմբեր 09,2021 08:30
eraguyn

Արդյոք հայկական կողմը անհրաժեշտ պատրաստություն տեսե՞լ էր՝ կանխատեսելով մոտալուտ պատերազմը, թե՞ ամեն ինչ, ինչպես միշտ, ինքնահոսի էր մատնել։ Պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք գիտեին, որ պատերազմ է սկսվելու, ուղղակի միայն տեղն ու ժամը չգիտեին։ Իսկ արդեն վերջերս, պատասխանելով պատգամավորներից մեկի՝ պատերազմի սկսվելու վերաբերյալ հարցին, Փաշինյանը նշել էր, թե ՀՀ համապատասխան ինստիտուտները իրենց զեկույցներում մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական։ Այստեղ է, որ հարց է առաջ գալիս՝ հիմա ո՞ր դեպքում է ավելի շատ Փաշինյանը ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո, նայած՝ ինչպես է իրեն ձեռնտու։

Ի դեպ, պատերազմի սկսվելու վտանգի մասով նույնիսկ համապատասխան ծավալուն զեկույցների կարիքը չկար։ Եթե հաշվի ենք առնում անցած տարվա սեպտեմբերին ստեղծված միջազգային մթնոլորտը և հնչող հայտարարությունների տրամաբանությունը, ապա անգամ հասարակ քաղաքացիների համար էր պարզ, որ շատ շուտով պատերազմը պայթելու է՝ մանավանդ որ զորավարժությունների արդյունքում թուրք-ադրբեջանական ուժերը համապատասխան պատրաստության էին բերվել։ Թվում է, թե Փաշինյանը պատերազմից հետո իր կողմից արված հայտարարություններով փորձում է կրկին մեղքը գցել համապատասխան ինստիտուտների վրա։

Բայց նույնիսկ պատերազմի հավանականությունը քիչ համարելու դեպքում Փաշինյանը չի ազատվում պատասխանատվությունից, քանի որ այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, երբ հայկական բանակը պետք է միշտ պատրաստ լինի դիմակայելու ցանկացած սադրանքի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031