Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» Գյումրու մասնաճյուղում կաշառակերության դեպք է բացահայտել, մասնավորապես որոշ ամբիոնի վարիչներ ստուգարքներ և քննության գնահատականներ նշանակելու համար ուսանողներից պահանջել և ստացել են կաշառք։
Փաստի առթիվ սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասով, այն է ՝ Կաշառք ստանալը։ Մեր տեղեկություններով, երեկ քրեական գործը ուղարկվել է Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։