Հոկտեմբերի 8-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։
Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը ողջունելով Մարտինա Շմիդտին՝ շնորհավորեց ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն ավելի կընդլայնվի։
Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց ԵԽ երևանյան գրասենյակի գործունեության առաջնահերթությունները և ուղղությունները։
Կարդացեք նաև
Մատնանշվեցին համագործակցության մի շարք ուղղություններ, որոնցով կան ձեռքբերումներ։ Դրանք են՝ ընտանեկան բռնության, կիբերհանցավորության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, նաև ԵԽ երևանյան գրասենյակի օժանդակությամբ տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացները։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։ Նշվեց պարեկային ծառայության ու օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման ու կայացման, ինչպես և ոստիկանության մյուս ծառայություններում նախատեսվող բարեփոխումների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության հետագա ծրագրերի մասին հարցեր։
ՀՀ ոստիկանություն