Հայաստանը պաշտոնապես ընդունվել է Ժողովրդավարության պալատ՝ որպես գործընկեր օրենսդիր: Գործընկերության մասին պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը տեղի կունենա օրենսդիր մարմինների մոտակա հանդիպմանը:
Կառույցը գործընկերություն է հաստատել ՀՀ Ազգային ժողովի հետ 2020 թվականից: Խորհրդարանի հետ համագործակցությունը հիմնված է օրենսդրական վերահսկողության մեխանիզմների, հիմնարար հաղորդակցության ուժեղացման եւ օրենսդիր մարմնում գենդերային ներկայացվածության ընդլայնման վրա: Թեեւ պաշտոնական գործակցություն ձեւավորվել է 2020-ին, կառույցը խորհրդարանականների եւ Ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցում է դեռեւս 2019-ից՝ իրականացնելով ներգնա եւ տարածաշրջանային փոխանակման ծրագրեր:
Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:
ԱԺ