ԵՄ-ն գործարկել է իր տարածքում և դրա սահմաններից դուրս գործող ուսուցիչների համար նախատեսված նոր առցանց գործիք
Ուսուցիչների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ-ն գործարկել է իր տարածքում և դրա սահմաններից դուրս գործող ուսուցիչների համար նախատեսված նոր առցանց գործիք՝ անդրադառնալով այն խնդրին, թե ինչպես են նրանք օգտագործում թվային տեխնոլոգիաներն իրենց ուսուցչական գործունեության մեջ:
Մի շարք հարցերի վրա հիմնված «SELFIEforTEACHERS» գործիքը կարող է օգնել նրանց գնահատել իրենց թվային ունակությունները և պարզել, թե որտեղ ունեն լրացուցիչ ուսուցման և աջակցության կարիք:
Ուսուցիչները կարող են օգտագործել տվյալ գործիքն անհատապես կամ թիմի կազմում (իրենց դպրոցի, մարզի կամ երկրի շրջանակներում գործող): Սա կարող է օգնել դպրոցի, դպրոցների ցանցի, մանկավարժական կրթական հաստատության կամ կրթության տեղական մարմնի շրջանակներում պլանավորմանը:
Գործիքը հասանելի է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և սլովեներեն լեզուներով: Առաջիկա շաբաթներին կգործարկվեն գործիքի ԵՄ բոլոր պաշտոնական լեզուներով տարբերակները: SELFIEforTEACHERS-ի բոլոր պատասխաններն անանուն են, և որևէ անձնական տվյալ չի տարածվում:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east