Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որ ընթանում է Նորվեգիայի մայրաքաղաքում, 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: Ամերիկացի Դայթոն Ջեյմս Ռոբերտսի հետ գոտեմարտում Գեւորգը միավորների որոշակի պաշար էր կուտակել եւ առջեւում էր 7:3 հաշվով: Սակայն ամերիկացին կորցրածը հետ բերելու նպատակով դիմեց հունահռոմեական ըմբշամարտում արգելված հնարքի: Նա բռնվածք իրականացրեց գոտկատեղից ներքեւ ու ցավեցրեց Գեւորգի մեջքը: Այդուհանդերձ, հայ ըմբիշը գոտեմարտը հասցրեց հաղթական ավարտի՝ 8:4:
Քառորդ եզրափակչում Գեւորգի մրցակիցը լինելու է իրանցի Մեհրդադ Մարդանին: Հետաքրքիր է, Գեւորգ Ղարիբյանը ի վիճակի կլինի՞ դուրս գալ պայքարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ