Ծաղկաձորում ընթացող շախմատի ChessMood Open բաց առաջնությունում խաղացվել է չորս տուր: «A» խմբում միայն Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն է բոլոր պարտիաներում հաղթանակ տարել եւ 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս վաստակել են հինգ շախմատիստներ, որոնց շարքում են Դավիթ Շահինյանն ու Լեւոն Բաբուջյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ