Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն տեսնում են, թե իշխանությունները ոնց են սարսափում նույնիսկ փոքր բողոքից». Արծվիկ Մինասյանը՝ փողոցային պայքարի մասին

Հոկտեմբեր 08,2021 14:23

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին լրագրողները հարցրեցին՝ իշխանափոխություն ինչպե՞ս եք պատկերացնում, փողոցային պայքարի պլաններ ունե՞ք, թե՞ ոչ եւ եթե դուք լինեք իշխանություն, Արցախի հարցում բեկում կմտցնե՞ք՝ սահմանազատման-սահմանագծման մասով, տարածքներ չհանձնելու մասով:

Նա պատասխանեց. «Վերջին պատերազմում պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի եւ թելադրանքի ներքո, հատկապես արտաքին միջազգային հարթության մեջ: Ակնհայտ է, որ այս պատերազմը արդյունք է ոչ միայն Ադրբեջանի կողմից սանձազերծած ոտնձգության, այլ այն պարտվողական քաղաքականության, որը ձեւավորվել է վերջին տարիներին՝ 2018-ից սկսած»:

Օհանյանն ասաց, որ եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, նրանց ոչ գրագետ քաղաքականության արդյունքը տեսնում ենք սահմաններում. «Իսկ «Հայաստան» դաշինքը կարող է ե՛ւ ազատ բանակցել, ե՛ւ օգտագործել այն ամբողջ ներուժը, որը 27-30 տարիներին մենք ձեռք ենք բերել: Բանակը կարող ենք արագ վերակազմավորել եւ երկիրը դուրս բերել այս հոգեբանական վիճակից, ձեւավորել անվտանգության համակարգը, բանակը»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ աշխատանքներ են տանելու ու փորձեն հասնել համապատասխան իրադրության. «Ինչ վերաբերում է հրաժարականին, չեմ կարծում, որ այս իշխանությունները ինքնակամ հրաժարական տան, բայց եթե լինի, ապա համապատասխան թիմ գոյություն ունի, որը կարող է լիարժեք ե՛ւ միջազգային, ե՛ւ նաեւ ազգային երաշխիքների ուղղությամբ արագ տեմպերով աշխատանք տանել»:

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ բոլոր սահմանադրական, օրինական գործիքներն ու մեթոդներն օգտագործելու են ու արդեն տեսնում են, թե իշխանությունները ոնց են սարսափում նույնիսկ փոքր բողոքից:

Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ ՀՀ իշխանությունները անվտանգային ուժերն ավելի շատ իրականացնում են երկրի ներսում, քան թե սահմաններն ամրապնդելու ուղղությամբ. «Նրանց մոտ շատ լավ ստացվում է փողոցներում, հրապարակներում, նույնիսկ Եռաբլուրում ձեւական թատերական տեսարաններ ձեւավորել, քան թե այդ նույն խստությունը իրականացնել՝ ՀՀ սահմաններն ամրապնդելու ուղղությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031