Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում լրագրողներն այսպիսի խոսքի ազատության մակարդակ չեմ հիշում երբ ունեցած կլինեն». Բաբկեն Թունյան

Հոկտեմբեր 08,2021 14:00

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին հարցրեցին՝ դուք, որպես ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, հաճախ եք առիթ ունենում քննարկելու կադաստրային արժեքի հետ կապված հարցեր, կարելի՞ է հայրենիքի սահմանները կադաստրի արժեքով, շենք-շինություններով գնահատել ու համարել, որ եթե Շուշիում բնակելի շենք-շինություն չի կառուցվել, ուրեմն կարելի է հանձնել, բազմաթիվ քաղաքներում, օրինակ՝ Չարենցավանում բնակելի շենք կարծես թե չի կառուցվել, կարո՞ղ է հանձնեք Չարենցավանը: Թունյանը պատասխանեց. «Հայրենիքը կադաստրային արժեքո՞վ են չափում՝ բնականաբար, ոչ: Ու որեւէ մեկը նման պնդում չի արել ու նման պատկերացում չունի հայրենիքի մասին: Պարզապես պետք է նկատի ունենալ, որ հայրենիքը միայն կենացներով ու ելույթներով չեն սիրում, հայրենիքի նկատմամբ սերն արտահայտվում է այն բարեկեցիկ դարձնելով, ինչն արտահայտվում է որոշակի ցուցանիշներով՝ ներդրումների չափերով, ձեր նշած կադաստրային արժեքով՝ այդ թվում»:

Թունյանը նաեւ խոսքի ազատության հետ կապված ասաց. «Հայաստանում լրագրողներն այսպիսի խոսքի ազատության մակարդակ չեմ հիշում երբ ունեցած կլինեն: Չեմ հիշում այսպիսի մակարդակ, երբ լրագրողներն ամենավերջին վիրավորական արտահայտություններն անեն պատգամավորների հասցեին, հետո գան, այդ պատգամավորների հետ նորմալ հարցազրույցներ անեն, հետո նորից գնան այդ պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ անեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031