Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակել է շների ու կատվի վրա, ներկայացել ոստիկանություն

Հոկտեմբեր 08,2021 13:52

Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել Արեւշատի մի գյուղացի եւ հայտնել, որ իր հարեւան Ա. Ա.-ն կրակել է շան վրա, իսկ ավելի վաղ կրակել եւ սպանել է եւս մեկ շան ու կատվի:

Ըստ մեր աղբյուրի, Ա. Ա.-ն ներկայացել է բաժին և տվել համապատասխան բացատրություն, հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ քրեական օրենսգրքում կատարված լրացմամբ, որն ընդունվել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին ավելացվել է 258.2-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

ՀՈԴՎԱԾ 258.2. ԿԵՆԴԱՆՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»:

 

Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2019թ-ի նոյեմբերի 21-ից:

Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031