Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ՝ նման եւ այլ շահարկումները ինչ-որ մեկի բարդո՞ւյթն են թե ոչ, բայց պատերազմի մասին պարբերաբար կեղծ ինֆորմացիա է դաշտ նետվում». Վահագն Ալեքսանյան

Հոկտեմբեր 08,2021 13:34

ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ–լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, «Նայեք պատերազմի ժամանակ ինչ արեցին։ Հանկարծ Վաղարշակ Հարությունյանին հրավիրում են որպես խորհրդական։ Ես իր դեմ ոչինչ չունեմ, նա լավ մարդ է, բայց մասնագետ չէ։ Վարչապետի հետ միասին կոչ են անում, որ կամավորականները գնան կռիվ։ Ի՞նչ կամավորականներ, սա ի՞նչ է, ֆիդայական պատերա՞զմ։ Դրա փոխարեն պետք էր մոբիլիզացնել Զինված ուժերը։ Ահա նման խորհրդականները վարչապետին փաստի առաջ կանգնեցրեցին։ Վարչապետն էլ ռազմական գործողություններով չի զբաղվում, նա պետք է համագործակցեր Գլխավոր շտաբի հետ, իսկ նրանք իրար դեմ կռվում էին։ Սա ի՞նչ վիճակ է։ Վրդովված եմ։ Խոսք եմ տվել ինքս ինձ, որ երբեք այլևս չեմ գալու, նույնիսկ եթե հրավիրեն։ Ձեզ հետ հնարավոր չէ խոսել, բարդակ ու քաոս են ստեղծել»:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն այս առնչությամբ ասաց. «Պատերազմի մասին ամենատարբեր շահարկումներն ու կեղծ լուրեր են պարբերաբար տարածում, ինչպես օրինակ, «Հայաստան» դաշինքի կողմից օպերացիաներից մեկը անվանվեց Լելե-Թեփեի օպերացիա, երբ նման օպերացիա տեղի չի ունեցել: Ես չգիտեմ՝ նման եւ այլ շահարկումները ինչ-որ մեկի բարդո՞ւյթն են թե ոչ, բայց նորից եմ ասում՝ պարբերաբար կեղծ ինֆորմացիա է դաշտ նետվում: Դա դառնում է մատի փաթաթան, ծամոն, փորձվում է հնարավորինս շատ նստեցնել այդ սուտ տեղեկությունները ու դրանով իսկ քաղաքական դիվիդենտներ շահել»:

Դիտարկմանը, որ այստեղ քաղաքական դիվիդենտների հարց չէ, Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին է խոսքը, որը քաղաքական նկրտումներ այստեղ չունի՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ կոնկրետ այս դեպքում է, հարցում չտեսա հստակություն, եթե կա հստակ մեղադրանք, թող ներկայացնի, դրան հստակ պարզաբանում կտրվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031