Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Դուք ձեր բերանը հաճախ եք բացում, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում». Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողին

Հոկտեմբեր 08,2021 12:04

Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ մի քանի հոգանոց ցույց են անում կառավարության մոտ, նրանց բերման են ենթարկում: Խոսքը  ՀՅԴ-ականների երեկվա ցույցի մասին է, խոսափողով ցույց անել այլեւս Հայաստանում չի՞ թույլատրվում, դուք բարձրախոսո՞վ չէիք ցույց անում, վերջին երեք տարիներին ով խոսում է՝ մուրճով տալիս եք գլխներին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողն այս հարցն ուղղեց նախկինում ժողովրդավարական արժեքների համար պայքարող, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին:

Հերիքնազ Տիգրանյան

Նա պատասխանեց. «Վերջին երեք տարում մեր ձեռքին մուրճ չի եղել, մի քիչ ժամկետները շփոթում եք, հիմա էլ մուրճ չկա: Դուք ինձանից լավ գիտեք՝ «Հավաքների ազատության մասին» օրենքով ակցիաները լինում են արտոնված եւ լինում են չարտոնված: Ես ձեր նշած դեպքին ծանոթ չեմ: Չգիտեմ հատկապես ինչի համար են բերան ենթարկել: Մենք ակցիաներ արել ենք շատ բաներով՝ շապիկներով, ոչ միայն «ռուպրներով»: Ենթադրում եմ, որ դրա համար իրավապահ մարմինները ունեցել են հիմքեր»:

Ուշագրավ էր ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պատասխանը լրագրողին. «Ասում եք՝ ով բերանը բացում է՝ մուրճով տալիս եք գլխներին: Դուք ձեր բերանը հաճախ եք բացում, բայց ես ձեր գլխին մուրճի հետքեր չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031