Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եք ԲԴԽ-ի անդամները չէի՞ն տարբերակում ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվելը բաժնետոմս ձեռք բերելուց. Լևոն Բաղդասարյան

Հոկտեմբեր 08,2021 11:11

Երբ երկուհազարական թվականներին Երևանի կառուցապատման անվան տակ գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերին ունեզրկեցին, ընդ որում, դատական եռաստիճան համակարգով, որտեղ վերաքննիչում երեք, վճռաբեկում յոթ դատավորների կազմերով բոլորը միաձայն ստորագրում էին դատական ակտի տակ, կարծում էիք, ներքուստ համաձա՞յն էին այդ դատական ակտերին, իհարկե ոչ։ Բայց ստորագրեցին և իրենց դատական ակտերով ունեզրկեցին և սարքեցին օրենքով բոմժեր տասնյակ հազարավոր օրինապաշտ քաղաքացիների, որովհետև այդ տարիների գործող քաղաքական իշխանությունն այդպես էր ցանկանում։

Օրեր առաջ ԲԴԽ-ն, քննության առնելով դատավոր Գագիկ Խանդանյանի գործը, միաձայն որոշեց, որ դատավորը, ձեռք բերելով իքս ընկերության բաժնետոմսերը, մեկ օր անց հանձնելով հավատարմագրային կառավարման, խախտել է օրենքը, քանի որ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կարծում եք ԲԴԽ-ի անդամները, առավելապես քաղաքացիական իրավունքի գծով անդամները, չէի՞ն տարբերակում ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվելը բաժնետոմս ձեռք բերելուց, ընդ որում, բաժնետոմս ձեռք է բերվում ոչ միայն գնելով, այլ նաև ժառանգություն ստանալով, իհարկե հասկանում էին, իհարկե գիտակցում էին, որ միջազգային իրավանորմով իրավական արգելքը պետք է լինի կանխատեսելի ու մատչելի, հակառակ պարագայում այն պետք է մեկնաբանվի ի օգուտ զանցանք կամ հանցանք կատարողի։

Գիտեին, սակայն միաձայն որոշեցին ոչ ավել ոչ պակաս Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ ինչպես երկու հազարական թվականների դատավորների, այնպես էլ այսօրվա դատական իշխանության, բացառությամբ հազիվ մեկ տասնյակի հասնող դատավորների համար, դատավորի աշխատանքը պաշտոն է, հանկարծ քաղաքական իշխանության քիմքին հակառակ բան չանեն։ Մինչդեռ դատավորի աշխատանքը պետք է լինի հոգեվիճակ, ով պետք է իրականացնի արդարադատություն, անկախ նրանից, թե տվյալ քաղաքական իշխանությանն այն դուր կգա, թե՝ ոչ։

Ցանկանում եմ արձանագրել, որ վարչապետի հայտնի քաղաքական եզրույթը վնգստացող դատավորների մասին այնքան ժամանակ իրավունք ունի ապրելու, քանի դատավորի աշխատանքը դիտվում է պաշտոն։ Լիահույս եմ, որ մոտ, շատ մոտ ապագայում կիրագործվի իշխանության ծրագիրն ու անատամ դատավորները կհանգրվանեն դատական աղբանոցում, իսկ, իրավամբ, արդարադատություն իրականացնող մատերի վրա հաշվվող դատավորները լինելու են դատական իշխանության հենասյունները։ Լիահույս եմ, որ այս իշխանության օրոք այն իրականացվելու, իսկ հաջորդիվ զարգանալու է։

 

 Լևոն Բաղդասարյան

 Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031