Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ին միջնորդել է անհապաղ կասեցնել համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի գործողությունը

Հոկտեմբեր 08,2021 10:58

«Հայաստան» խմբակցությունը, ինչպես և հայտարարել էր, համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը վիճարկել է Սահմանադրական դատարանում:

Հատկանշական է, որ մշտապես իր լիազորություններից գանգատվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ունենալով Սահմանադրության պահպանմանը հետևելու սահմանադրական պարտականություն, այն պայմաններում, երբ օրենսդրական փաթեթը հակասելով միայն վերջերս հենց Սահմանադրական դատարանի ընդունած որոշման պահանջներին, խախտելով թվով 441 համայնքների լսվելու իրավունքը՝ չդիմեց Սահմանադրական դատարան, պարզապես սահմանափակվեց իշխանական որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումներով:

«Հայաստան» խմբակցության կողմից, հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Սահմանադրական դատարանին նաև միջնորդություն է ներկայացվել անհապաղ կասեցնել այս օրենսդրական փաթեթի գործողությունը:

Դիմումը երեկ մուտքագրվել է ՍԴ:

«Հայաստան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031