Նիկոլ Փաշինյանը երբեմն այնպիսի հայտարարություններ է անում եւ այնպիսի կարծիքներ վկայակոչում, որ զարմանում ես, թե դրանք որտեղ եւ ովքեր են ասել, ինչո՞ւ մենք չենք լսել` միայն ինքն է լսել: Օրինակ, երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ «մարդիկ կան, շարժում է սկսվում, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն եւ անվճար բուժվեն»:
Ո՞վ է նման բան հայտարարել, որտե՞ղ, ովքե՞ր են պետական բյուջեի մասին այդպես «հոգացողները», որոնք կարծում են, որ շատ ավելի կարեւոր բաների վրա են ծախսվելու իրենց վճարած գումարները, գուցե` պարգեւավճարներ տալո՞ւ կամ տգետ չինովնիկների արտերկրյա գործուղումների՞ վրա:
Առհասարակ, այս երեք տարվա մեջ ավանդույթ ձեւավորվեց, որ իշխանությունը սկսեց «լսել» ոչ թե երկրի մտավորականներին, էլիտային, այլ քծնանքի ռեկորդներ խփող իր թիմակիցներին կամ փոքր ինֆորմացիա եւ գիտելիքներ ունեցող զանգվածին:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում