Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահիմնավոր կասկածները կան պնդելու, որ Արցախի բռնազավթած տարածքներում եւս դեմոգրաֆիկ պատկերը փոխելուն ուղղված գործուն քայլեր են իրականացվում. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 08,2021 10:24

Առանձնահատուկ ուշադրության է արժանի վերջերս ֆրանսիական «France TV» հեռուստաալիքին տված հարցազրույցի այն հատվածը, որում Բաքվի բռնապետը խոսում է Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած պահանջների մասին՝ այդ ամենը «փաթեթավորելով» կեղծ պատմագրությամբ։ Մասնավորապես՝ պաշտոնական Բաքուն նկրտումներ ունի Գեղարքունիքի, Սյունիքի, անգամ Երեւանի նկատմամբ՝ դրանք համարելով իրենց «պատմական հողերը», որտեղ, ըստ այդ երկրի ղեկավարի, պետք է «վերադառնան» ադրբեջանցիները:

Իսկ վերադառնալ նրանք պատրաստվում են բոլորովին այլ ճանապարհով, քան ռազմականն է, չնայած Ալիեւն այդ տարբերակն էլ չի բացառում: «Համոզված եմ, որ կվերադառնանք այնտեղ: Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ չենք գնա տանկերով, այլ ոտքով, մեքենաներով եւ ինքնաթիռներով: Եթե խաղաղության համաձայնություն ձեռք բերվի իրավիճակի կարգավորումից հետո, ինչո՞ւ չվերադառնալ: Սա մեր օրինական իրավունքն է»,- ասել է նա։

Ի՞նչ է նշանակում «վերադառնալ ոտքով, մեքենաներով եւ ինքնաթիռներով»։  Պատասխանն ակնհայտ է, նպատակն է մեծ խմբերով, ընտանիքներով բնակություն հաստատել Հայաստանում՝ երկիրը ներսից նվաճելու համար։ Հաշվի առնելով կովկասյան թաթարների բնական աճի բարձր ցուցանիշը՝ նպատակ է դրված արմատապես փոխել մեր երկրի ժողովրդագրական պատկերը, ինչն անվտանգային լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնեցնելու հայերիս մեր իսկ պետության մեջ։ Հայերի եւ «ոտքով, մեքենաներով, ինքնաթիռներով» եկածների միջեւ քանակական փոփոխությունը հօգուտ վերջինների սպառնալիքի տակ է դնելու մեր ապրելու հնարավորությունը հայրենիքում։ Մեր հայրենիքի տարբեր շրջաններից մեզ վտարելու եւ տարածքի ժողովրդագրական պատկերն արմատապես փոխելու օրինակները բազմաթիվ են, սակայն պատմական անդրադարձ կատարենք Նախիջեւանի լիակատար հայաթափմանը։

…Այսօր այդ գործընթացը նոր թափ է ստացել Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով, առավել եւս, որ ամենահիմնավոր կասկածները կան պնդելու, որ Արցախի բռնազավթած տարածքներում եւս դեմոգրաֆիկ պատկերը փոխելուն ուղղված գործուն քայլեր են իրականացվում։ Սրանք ապագային միտված ցեղասպան գործողություններ են, քանի որ նրանք լավ գիտակցում են, որ Հայկական հարցը կկարողանան փակել միայն տարածաշրջանի լիակատար հայաթափման պարագայում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031