Երեկ նիստից հետո Անահիտ Ավանեսյանին հիշեցրինք, որ հասարակական վայրերում, տրանսպորտում, միջոցառումների ժամանակ քաղաքացիները չեն պահպանում անվտանգության կանոնները, դիմակ չեն կրում։ Նա սկսեց պատասխանատվությունն իր վրայից գցել․ «Տեսեք, առողջապահության նախարարությունը պատասխանատու է քաղաքականության մշակման համար, եւ մենք, հենվելով այն գիտական, փաստական փորձից, սահմանում ենք որոշակի սահմանափակող միջոցառումներ, որոնց պահպանումն օգնում է վարակի տարածումը կանխելուն, զսպելուն եւ հնարավորինս կառավարելի շրջանակներում պահելու համար։ Այո, սահմանված է կանոն, որ փակ վայրերում պետք է դիմակները կրել»:
– Եթե պոլիկլինիկայի բժիշկը հակացուցման մասին տեղեկանք է տալիս քաղաքացուն, որ նրան չի կարելի պատվաստել, օրինակ` ալերգիա ունի, դա հի՞մք է, որ նա չպատվաստվի։
– Ալերգիան հակացուցում չի հանդիսանում, եթե կոնկրետ պատվաստանյութից չէ։ Այսինքն՝ պետք է հստակեցնել, թե ինչն է խնդիրը։
– Իսկ որեւէ այլ՝ Ձեր սահմանած ցանկով հակացուցումների վերաբերյալ տեղեկանքը` պոլիկլինիկայի բժշկի կողմից, կարո՞ղ է հիմք լինել չպատվաստվելու։
Կարդացեք նաև
– Այո, իհարկե, հենց դրա համար է տրվում, որպեսզի հիմք հանդիսանա։
– Դուք կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում` մարդիկ կարող են իրենց ծանոթ բժշկի միջոցով կեղծ տեղեկանք ներկայացնել եւ չպատվաստվել։
– Դե, ես էլ հուսով եմ, որ իրավապահ մարմինները նման դեպքերը կկանխեն կամ խիստ կպատժեն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում