Այսօր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Սամվել Գրիգորյանը «Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսով հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առողջապահության նախարարությունը հալածում է այն բժիշկներին, որոնք այլ կարծիք ունեն պատվաստումների մասին. «Նախարարության մի ամբողջ բաժին հետեւում է, թե սոցցանցերում բժիշկները ինչ կարծիքներ են արտահայտում, ինչին են հավանում, որ գրառման տակ են լայք դնում ու հալածում են այդ բժիշկներին: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչով է զբաղված առողջապահության նախարարությունը: Ողջամտությունը լքել է մարդկանց»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը պատասխանեց. «Նախարարությունը այնքան զբաղված է, որ սոցցանցերով իր աշխատանքը չի պայմանավորում: Եթե այդպես լիներ, մենք պիտի անընդհատ իր գրածներին պատասխանելու ժամանակ ունենայինք: Անկեղծ, հիմա այնքան փոքր է իմ թիմը, մենք դրա ժամանակը չունենք: Բայց թող այդպես մտածի, ինչ ասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ