Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի պաշտպանության  նախարարը ինչու՞ Ռուսաստանի Պաշտպանության նախարարի հետ չէր համագործակցում, դա ի՞նչ մեծամտություն էր». Նորատ Տեր–Գրիգորյանց

Հոկտեմբեր 07,2021 23:13

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ–լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր–Գրիգորյանցը։

-Կարծում եք նաև ռազմական գիտելիքների պակասությու՞նն էր պատճառը, որ մենք պարտություն կրեցինք պատերազմում։

-Իհարկե։ Նայեք պատերազմի ժամանակ ինչ արեցին։ Հանկարծ Վաղարշակ Հարությունյանին հրավիրում են որպես խորհրդական։ Ես իր դեմ ոչինչ չունեմ, նա լավ մարդ է, բայց  մասնագետ չէ։ Վարչապետի հետ միասին կոչ են անում, որ կամավորականները գնան կռիվ։ Ի՞նչ կամավորականներ, սա ի՞նչ է ֆիդայական պատերա՞զմ։ Դրա փոխարեն պետք էր մոբիլիզացնել Զինված ուժերը։ Ահա նման խորհրդականները   վարչապետին փաստի առաջ կանգնեցրեցին։ Վարչապետն էլ ռազմական գործողություններով չի զբաղվում, նա պետք է համագործակցեր Գլխավոր շտաբի հետ, իսկ նրանք իրար դեմ  կռվում էին։ Սա ի՞նչ վիճակ է։ Վրդովված եմ։

Խոսք եմ տվել ինքս ինձ, որ երբեք այլևս չեմ գալու, նույնիսկ եթե հրավիրեն։ Ձեզ հետ հնարավոր չէ խոսել, բարդակ ու քաոս են ստեղծել։ Ու սա այն դեպքում, երբ մենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունեինք։ Դա հաղթանակած բանակ էր, 30 տարի և ավել պաշտպանել է երկրի անվտանգությունը։ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն էր, բայց տեսեք, թե Ռուսաստանի հետ ինչպես էին վարվում։ Հայաստանի պաշտպանության  նախարարը ինչու՞ Ռուսաստանի Պաշտպանության նախարարի հետ չէր համագործակցում, դա ի՞նչ մեծամտություն էր։ Միակ դաշնակցի հետ նույնիսկ մարդավարի կապ չէին պահպանում, ինչի՞ մասին է խոսքը։ Երբ նախագահական կառավարման համակարգից անցան խորհրդարանական կառավարման համակարգին՝  ամբողջությամբ թաղեցին երկրի անվտանգությունը։ Ահա այն ամենը, ինչ ես կուզենայի ասել։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031