Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը եւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը Օսլոյում այսօր մեկնարկած աշխարհի առաջնությունում հավակնում են մեդալի:
Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում անչափ դիտարժան, բայց նաեւ համառ գոտեմարտում առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Մոխթարիի նկատմամբ՝ 10:6, եւ չեմպիոնոկան տիտղոսի համար հանդիպելու է ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ:
Իսկ ահա 55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը ½ եզրափակչում մեկ միավորի տարբերությամբ՝ 2:3 զիջեց Ռուսաստանի հավաքականի անդամ Էմին Սեֆերշաեւին ու հավակնելու է միայն բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ