ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում այսօր հանդիպել եմ Հանրապետական կուսակցության նախագահ պարոն Քրիստիան Յակոբի հետ։
Փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ողջույները՝ ընդգծել եմ երկու քույր կուսակցությունների կապերի ամրապնդման կարեւորությունը հայ-ֆրանսիական բարեկամության, տարածաշրջանային եւ եվրոպական քաղաքականության համատեքստում։
Հանգամանորեն ներկայացրել եմ Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը եւ մեր ժողովրդին հուզող հիմնական հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի եւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանն առնչվող։
Կարդացեք նաև
Քննարկել ենք Հայաստանում ֆրանկոֆոնիայի ընդլայնման հնարավորությունները։
Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռոտերդամում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության EPP – European People’s Party համագումարի շրջանակներում երկու կուսակցությունների առաջնորդների հանդիպումը կազմակերպելու հարցում»։