Կովկասի տարածաշրջանի տարանցիկ քարտեզը շուտով կփոխվի: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Ղասեմին:
«Նախարարի տեղակալներին հանձնարարված հատուկ առաքելության շնորհիվ Նորդուզից Հայաստան ճանապարհի և Կովկասյան միջանցքի հարցը կլուծվի, և շուտով այդ տարածաշրջանի տարանցիկ քարտեզն ամբողջությամբ կփոխվի: Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ էին ստեղծում այս առումով, պետք է իմանան, որ մեզ համար ոչ մի ճանապարհ չի փակվի, մինչդեռ դրանց ետևում այրված կամուրջները հեշտությամբ չեն վերականգնվի»,- գրել է Ղասեմին։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
بامأموریت ویژهای که به معاونین وزارتخانه داده شد مشکل مسیر نوردوز به ارمنستان و کریدور قفقاز رفع و به زودی نیز نقشهٔ ترانزیتی آن منطقه کاملا تغییرخواهدنمود.
— رستم قاسمی (@RostamGhasemi) October 6, 2021
کسانی که دراین خصوص شیطنت کردندبدانند هیچ راهی برای ما بسته نمی ماند اما پل های شکستهٔ پشت سرآنها به سادگی ترمیم نخواهدشد!