Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում (ՄՄՀ) այսօր` գրադարանավարների տոնի կապակցությամբ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը շնորհավորել է գրադարանավարների տոնն ու և նշել, որ ոլորտի աշխատակիցները կարևոր և պատասխանատու առաքելություն են իրականացնում։
Գրքի, գրադարանի և ընթերցանության մասով էլ իր խոսքում բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն է կարևոր ընդգծումներ կատարել։
ՄՄՀ գրադարանի նախկին վարիչ Ռոմելա Անդրյանն էլ գրադարանի ստեղծման առաջին քայլերին է ծանոթացրել։ Վերջինիս հավաստմամբ, սկզբնական շրջանում գրադարանի գրքային ֆոնդը բավականին քիչ էր, իսկ այսօրվա դրությամբ այն հատել է քսան հազարի սահմանը:
Կարդացեք նաև
ՄՄՀ մամուլի ծառայությունից էլ մեզ հայտնեցին, որ գրադարանն աշխատում է գրադարանային ծրագրով, որտեղ մուտքագրված է գրադարանի հայկական գրքային ֆոնդից 2000 միավոր գիրք։
ՄՄՀ գրադարանը հանդես է գալիս նաև որպես գիտական կենտրոն: Գրադարանում գրանցված է 443 ընթերցող, ովքեր գրադարան են հաճախել և սպասարկվել 1950 անգամ։ Ինչպես տեղեկացանք` գործում է նաև էլեկտրոնային գրադարան:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել բանաստեղծ, բ.գ.դ., ՄՄՀ դասախոս Սոկրատ Խանյանը, կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը, ուսանողներ։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ