ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլապետության զավեշտը սահմաններ չի ճանաչում։ Մինչ նա կառավարության նիստում էր բոլորին բռնելու կոչ անում, իրեն ծառայող ոստիկաններն էին կառավարության շենքի դիմացից բերման ենթարկում Շուշին ու Շուշվա պատմությունը դավաճաններից պաշտպանող ցուցարար դաշնակցական ուսանողներին։
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ԿՎ ատենապետ Տարոն Ղազարյանին Արաբկիրի քաղմաս բերման են ենթարկել բարձրախոս ունենալու համար։
Կենտրոնի ոստիկանատանն եմ, ուր բերման են ենթարկել ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանին։ Այստեղ ոստիկանական մեկ այլ զավեշտ է, ցանկանում են քրգործ հարուցել, իբր Գոռը հայհոյել է։ Իսկ նա Կառավարության շենքի դիմաց ասել է հողատու, դավաճան բառերը։
Կարդացեք նաև