44-օրյա պատերազմի սանձազերծման լուրը ստանալուն պես ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերը մեկը մյուսի հետևից մեկնեցին Արցախ և մարտական առաջադրանք ստացան՝ պաշտպանել նրա հյուսիսային սահմանների համապատասխան հատվածները:
Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ գյուղին հարող՝ ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը և դրանով իսկ հյուսիսային պաշտպանական գոտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարևորագույն նշանակություն ուներ: ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերի ազատամարտիկներին բախտ էր վիճակվել իրենց վրա վերցնել Վարնկաթաղի գրավման առաջին հուժկու հարվածները: Ռազմավարական նշանակության բարձունքի պաշպանության, իսկ այնուհետև՝ դեպի բարձունք ծավալված թշնամու ուղղությամբ ձեռնարկված հակագրոհի ծանր և անհավասար մարտերում նահատակվեցին՝
Մհեր Հարությունյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար)
Դանիել Թովմասյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արշակ Մելիքյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Նարեկ Սահակյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Քրիստափոր Արթինը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գևորգ Հաճյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Աբրահամ Բարնջյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Վիգեն Մուրադյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տավրոս Աբրահամյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Մարգարյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Հովհաննես Պետրոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Երվանդ Թադևոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Մանուկ Թորոսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Գոռ Սարգսյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արման Խաչատրյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Կարեն Բադալյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալբերտ Խառատյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արայիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Հովսեփյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Ալիկ Մկրտչյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Սուրեն Վանցյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Արկադի Իսրայելյանը (ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտ)
Տիգրան Ասատրյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ)
Արկադի Միսկարյանը (ՀՅԴ կամավորական 1-ին վաշտ):
Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Հարությունյանը պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, Քրիստափոր Արթինը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացյալ 22-ը՝ Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով:
Կարդացեք նաև
Վարնկաթաղի հերոսական դիմադրության շնորհիվ թշնամին չկարողացավ ճեղքել Արցախի հյուսիսային պաշտպանական շրջագիծը և ծավալվել մի շարք ուղղություններով: Վարնկաթաղի՝ ռազմավարական նշանակության բարձունքն այսօր Արցախի պաշտպանության անփոխարինելի պատվարներից է, միևնույն ժամանակ անփոխարինելի հենարան՝ Մարտակերտի շրջանի օկուպացված հատվածների ազատագրման համար:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, վերստին խոնարհվելով Վարնկաթաղում նահատակված հայորդիների պայծառ հիշատակի առջև, իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին:
Վարնկաթաղի հերոսների գործը շարունակվելու է:
Փա՛ռք Հայրենիքի զինվորներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին